Հուրգադա. Կարմիր ծովի ու անապատի համադրություն՝ հյուրընկալ մարդկանցով
Տեղադրված էՄինչ շատերը մտածում են, թե որտեղ և ինչպես անցկացնեն իրենց ամառային հանգիստը, «Air Cairo» ավիաընկերության և նրա հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Anriva Tour» տուրօպերատորը լրագրողների համար ճանաչողական այց էր կազմակերպել Եգիպտոսի Հուրգադա քաղաք, որը մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների, հատկապես` ծովային հանգիստը նախընտրողների շրջանում:
Ի տարբերություն շատ երկրների, Հայաստանի համար Եգիպտոսի հետ գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ, և Եգիպտոս հանգստի մեկնող քաղաքացիները զերծ են մնում տարատեսակ փաստաթղթային խառնաշփոթից:
Հուրգադայի օդանավակայանում, սակայն, պետք է վճարել 25 ԱՄՆ դոլար՝ տեղում մուտքի արտոնագիր ստանալու համար, նշեմ, որ նման վճարում չկա, օրինակ, Շարմ էլ Շեյխ քաղաքի դեպքում:
Լրագրողական խումբը հյուրընկալվել էր «Desert Rose Resort» հյուրանոցային համալիրում, որտեղի աշխատակիցները ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի իրենց մոտ հանգստանալու եկած մարդիկ որևէ նեղություն չկրեն:
Հյուրանոց ժամանելուն պես, այստեղ ճամպրուկները վերցնում, համարակալում են ու բերում արդեն քո համար, նույնն ի դեպ, կատարվում է, երբ լքում ես հյուրանոցը:
Այստեղ աշխատում են բացառապես տղամարդիկ, և առհասարակ քաղաքի փողոցներում քիչ կարելի է հանդիպել կանանց, իսկ եթե նույնիսկ հանդիպեք, ապա նրանք պարտադիր սև հիջաբով կլինեն:
Հյուրանոցի սպասարկող անձնակազմը բարեհամբույր է, հյուրընկալ ու կնամեծար. Իմանալով նորեկների ազգային պատկանելությունը` մի քանի բառ հայերեն են ասում, ողջունում, հաճելի ժամանց մաղթում ու շնորհակալություն հայտնում այցելելու համար: Բացի բարեհամբույր լինելուց, նրանք նաև ազնիվ են. որպես ապացույց` մեզ հետ պատահած մի միջադեպ:
Ճամփորդության հենց առաջին օրը Հուրգադայի օդանավակայանում մեր խմբի անդամներից մեկը կորցրեց հեռախոսը, թվում էր` անհույս ու անվերադարձ:
Մի քանի ժամ անց, սակայն, օդանավակայանի աշխատակցի միջոցով այն վերադարձվեց մեզ: Ընդ որում, օդանավակայանի աշխատակիցը ոչ միայն անձամբ բերեց հեռախոսը մեր հյուրանոց, այլև ներողություն խնդրեց, որ դա կարողացավ անել միայն աշխատանքն ավարտելուց հետո:
Լրագրողական խմբին հյուրընկալած հյուրանոցը հագեցած էր մաքուր լողավազաններով, ջրային ատրակցիոններով, սպա ծառայություններով, երախաների և մեծահասակաների համար ամենատարբեր ժամանցային ծառայություններով, սրճարանով և համեղ, բազմազան ու յուրօրինակ խոհանոց ունեցող ռեստորանով:
Բացի այդ, «Desert Rose Resort» հյուրանոցում օրվա տարբեր ժամերին հանգստացողների առօրյան ավելի հետաքրիր էին դարձնում նաև Անիմացիոն թիմի անդամները, ովքեր առաջարկում էին իրենց հետ միասին պարել՝ պորտապարից մինչև զումբա, յոգայի դասընթաց և ջրային մարմնամարզություն անցկացնել, անիմացիոն շոու նայել:
Միևնույն ժամանակ, սակայն, Հուրգադայի ճոխ հյուրանոցներին զուգահեռ կարելի էր հանդիպել նեղլիկ փողոցներ, փողոցային առևտուր, ինչպես նաև՝ 3-4 հարկանի կիսաքանդ շինություններ ու տներ:
Ճանաչողական այցը տևեց 7 օր, այդ ընթացքում լրագրողները վայելեցին Կարմիր ծովը՝ ոսկեգույն ավազե լողափերով, անապատում կվադրոցիկլներով մրցավազք ունեցան, նավով անմոռանալի ճամփորդություն ու դայվինգ:
Նշենք, որ հունիսի 4-ից վերսկսվել է «Air Cairo» ավիաընկերության Երևան-Հուրգադա-Երևան ամենշաբաթյա ուղիղ, կանոնավոր թռիչքը. շաբաթական երկու թռիչք կատարվում է դեպի Շարմ Էլ Շեյխ և 1 թռիչք՝ դեպի Հուրգադա:
write a comment