Հուրգադա. երբ ծովն ու անապատի արևը քեզ սպասում են

Տեղադրված է

3.5 ժամ թռիչքից հետո օդանավը վայրէջք է կատարում, ոգևորված ուղևորների ծափերի ձայնից արթնանում և հասկանում ես՝ հայաստանյան մեդիայի և տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների խումբը եգիպտական Հուրգադայի միջազգային օդանավակայանում է: Խմբի՝ արևոտ քաղաքում հայտնվելու պատճառը «Air Cairo» ավիաընկերության և նրա հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Anriva Tour»-ի կազմակերպած ճանաչողական այցն է։

Հուրգադա. ինչ-որ կախարդական անուն ունեցող քաղաք, որտեղ 7-օրյա հանգսիտդ մտքում 1000 անգամ պլանավորել ես, որոշել՝ ինչ ես անելու, ինչպես ես ինքնամոռաց տրվելու Կարմիր ծովի ալիքներին (թեև լողալ չգիտես): Բայց նախ յուրաքանչյուր օտար երկիր մուտք գործելու վարչարարությունը պետք է կարգավորել․ գրանցվել, վճարել մուտքի վիզայի համար նախատեսված 25 դոլարը, ապա հասնել օդանավակայանից քիչ հեռու կայանած ավտոբուսին, որը տանելու է քեզ ապագա 7 օրերիդ կացարան՝ «Desert Rose Resort» հյուրանոց:

Image may contain: 7 people, people smiling, people standing

Եվ քանի որ մինչև Հուրգադա հասնելը այնտեղ երբևէ եղածներին մի լավ հարցուփորձ ես արել, առաջին իսկ հնարավորության դեպքում 6-9 դոլար վճարում ու ինտերնետ ունենալու հնարավորություն տվող տեղական քարտ ես առնում՝ հարազատներիդ հետ անխափան կապ ունենալու և հյուրանոցների լավ համարվելուն չհամապատասխանող կապի հույսին չմնալու համար։

Օդանավակայանից մինչև հյուրանոց ընկած ճանապարհին՝ մոտավորապես 25 րոպե, հնարավորություն ես ունենում ծանոթանալու անապատային քաղաքի հետաքրքիր տեսքին. մի կողմից ցածրահարկ շենքերի և կիսավարտ թվացող տների գեղեցիկ համադրություն է, մյուս կողմից՝ չոր անապատը: Հուրգադայի փողոցներով անցնելիս արաբական հեքիաթների ճոխությունը չես հանդիպի․ քաղաքն ունի ընդամենը 40 տարվա պատմություն, և ավելին պահանջելն ուղղակի անարդար է. հակասությունների քաղաք է Հուրգադան:

Հասնում ես հյուրանոց, որտեղ աշխատակիցները ջերմ ժպիտով մոտենում են քեզ, ողջունում և ներկայացնում հյուրանոցի պայմանները՝ սննդի կետերը, լողավազանները, հանգստի համար նախատեսված կենտրոնները, միջոցառումների օրակարգը, ապա հաճելի հանգիստ մաղթելով ուղեկցում են մինչև սենյակ:

Բացում ես քեզ համար նախատեսված սենյակի դուռը: Միջանցքում դրված փայտե պահարանը ողջունում է քեզ, իսկ սենյակում իրենց տեղը հստակ պահպանող մահճակալը, փոքրիկ պահարանը, հեռուստացույցն ու երկու բազկաթոռները՝ «ժպիտով» ընդունում իրենց ժամանակավոր տիրուհուն:

Իրերդ սենյակում դասավորելուց հետո կարող ես շրջել հյուրանոցի տարածքում, ծանոթանալ տեղի մարդկանց, հյուրանոցի աշխատակիցների հետ, ովքեր այցիդ պահից սկսած մինչև մեկնելդ ամեն վայրկյան պատրաստ են կատարել ցանկացած քմահաճույք:

Հատկանշական է, որ հյուրանոցում և առհասարակ Հուրգադայում որևէ աշխատանք կատարող կնոջ գտնել չես կարող: Տղամարդիկ թե հատակ են լվանում, թե ճաշ եփում, թե անկողին հարդարում և թե առևտուր անում: Այս ամենը չի խանգարում նրանց ամեն վայրկյան հիշեցնել «աննկարագրելի» գեղեցկությանդ մասին:

Շրջելով հյուրանոցի տարածքում՝ հստակ կարող ես առանձնացնել այն լողավազանները, սրճարաններն ու ռեստորանները, որոնցից օգտվելու ես առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Իրականում հյուրանոցը բավականին հագեցած պայմաններ է ստեղծել ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար:

Image may contain: sky, pool and outdoor

Օրվա ցանկացած ժամի հյուրանոցի անիմացիոն թիմի անդամները անում են ամեն ինչ՝ քեզ դրական լիցքեր փոխանցելու և հանգիստդ հագեցած դարձնելու համար: Այսպես՝ առավոտյան 10.00-ին սկսվում է ցամաքային մարզանքը, որին հաջորդում է պարի դասը, ապա ջրային մարմնամարզույթյունը, որին հաջորդում է պարային շոու-ծրագիրը: Ժամը 15.00-ին արաբերենի դասընթացն է, իսկ 16.00-ին հերթը զումբայինն է: Արդեն երեկոյան 20.00-ին սկսվում է երեկոյան շոու ծրագիրը նախ փոքրերի, ապա մեծերի համար։ Կազմակերպվող միջոցառումներին անհնար է հայ զբոսաշրջիկների չհանդիպել:

Ծովային հանգիստը՝ ճանաչողական այցերով համեմել ցանկացողները հնարավորություն ունեն լինելու Էլ-Մինա մզկիթում և Հուրգադա Մարինա Բուլվար նավահանգստում, և որ ամենակարևորն է՝ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն այցելելու Լյուքսոր, տեսնելու հին Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից դամբարանները, ինչպես նաև նավարկել Նեղոսի ջրերում:

Էքստրիմի սիրահարները ևս ժամանակ չեն ունենա ձանձրանալու՝ ադրենալինի պակասը կարելի է լրացնել անապատում կվադրոցիկլներով մրցավազքի ժամանակ, որից հետո դու կհայտնվես բեդվինների ցեղի մոտ։ Այստեղ կարող ես համտեսել բեդվինների պատրաստած հատուկ թեյը և վայելել նարգիլե:

Անապատում անվտանգության կանոնները պահպանելը կարևոր է՝ երեսը ծածկող գլխաշոր, ակնոցներ և սաղավարտ։ Պարտադիր է հիշել՝ եթե լինզաներով ես, ապա անպայման պետք է հանել դրանք: Սաֆարի տուրի մասնակցել չի թույլատրվում հղի կանանց:

Ծովի ալիքների վրա անվերջ տատանվելու ցանկություն ունեցողները հնարավորություն ունեն նավարկելու Կարմիր ծովի ջրերում, լողալ դելֆինների հետ, և ծովի 7 և ավելի մետր խորություն ունեցող հատվածում սուզվել՝ բացահայտելու ջրային աշխարհի գաղտնիքները: Իսկ ճաշի ժամին նավի վրա, դե, իհարկե, ծովամթերք։

Եթե որոշեք ամառային հանգիստն անցկացնել հակասությունների քաղաք Հուրգադայում, ապա հիշեք.

1. Առևտուր անելիս պարտադիր պետք է սակարկել:

2. Պետք է բացառել ծորակից ջուր խմելը: Ամեն առավոտ հյուրանոցի աշխատակիցները 2 շիշ ջուր կտրամադրեն:

3. Ցանկացած խնդրի դեպքում պետք է դիմել հյուրանոցի անվտանգության աշխատակցին:

4. Թանկարժեք իրերը պետք է պահել սեյֆում:

5. Պետք է ունենալ արևապաշտպան քսուքներ, որպեսզի ստացած այրվածնքերը չխանգարեն հանգիստը վայելելուն:

6. Պետք է համակերպվել մտքին, որ հայերին Հուրգադայում ճանաչում են միայն Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգով:

7. Աշխատեք գտնել ճիշտ տուր օպերատոր, ինչպիսին «Anriva Tour»-ն է, որպեսզի հանգիստը չվերածվի անհանգիստ երևույթների շարանի:

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10