Եգիպտոսի գրասենյակի բացում
Տեղադրված է2017թվականի մայիսի 11-ին Սայաթ-Նովա 12 հասցեում իր դռները բացեց ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի և AIR CAIRO ավիաընկերության համատեղ նոր գրասենյակը։ Որպես Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ՝ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ ընկերությունը սպասարկում է հայաստանյան տուրիստական 1000-ից ավելի ընկերություններ։ Ընկերությունների աշխատանքը դյուրացնելու համար Սայաթ-Նովա 12 հասցեում տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները կստանան խորհրդատվություն, հետաքրքրող հարցերի պատասխանները, կամրագրեն ավիատոմսեր և հանգստյան փաթեթներ դեպի Եգիպտոս։ Նոր գրասենյակը ոչ միայն տուրիստական ընկերությունների սպասարկման կենտրոն է, այլև Եգիպտոս մեկնել ցանկացող հաճախորդների։ Գրասենյակի բացման առիթով Եգիպտոսից Հայաստան էին ժամանել նաև AIR CAIRO ավիաընկերության ղեկավարները։
write a comment