Եգիպտական CONCORDE հյուրանոցը ներկայացվեց Հայաստանում

Տեղադրված է

Եգիպտական առաջատար Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում` Անռիվա-Տուր տուրօպերատորը, նոյեմբերի 3-ին Ibis հյուրանոցային համալիրում նախաձեռնել էր սեմինար-միջոցառում, որն իր ներկայությամբ էր պատվել Հայաստանում Եգիպտոսի Արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին։ Միջոցառմանը ներկա էին հայաստանյան տուրիստական ընկերությունների և ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Air Cairo-ն և Անռիվա-Տուրը պարբերաբար ունենում են Եգիպտոսից հյուրեր, ովքեր սեմինարներ են անցկացնում Եգիպտոսի հանգստավայրերի հնարավորությունների վերաբերյալ: Այս անգամ նրանց հյուրն էր Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխի "Concorde" հյուրանոցային ցանցի վաճառքի տնօրեն Տավդիկ Համդի Ասսադին, ով ներկայացրեց հյուրանոցի պայմանները, առավելությունները և նոր հնարավորությունները: Եգիպտոսի Արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին ողջունեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով Անռիվա-Տուր տուրօպերատորին, որ ամրապնդում է Եգիպտոսի և Հայաստանի բարեկամական կապը: Բացի այդ, Անռիվա-Տուր տուրօպերատորը կազմակերպել էր հետաքրքիր և անակնկալներով լի խաղարկություն, որի ընթացքում խաղարկվեց ավիատոմս 1 անձի համար դեպի Շարմ Էլ Շեյխ և 2 անձի համար հանգիստ «Concorde Resort» հյուրանոցում: Ըստ վաճառքների քանակի Անռիվա-Տուր տուրօպերատորը ընտրել էր «Տնից հեռու» ընկերությանը և որպես մրցանակ նրանց տրամադրեց 1 անձի համար ավիատոմս դեպի Շարմ Էլ Շեյխ: Սեմինարի ավարտից հետո հյուրերին սպասվում էր Անռիվա-Տուր տուրօպերատորի և Air Cairo-ի կողմից կազմակերպված համեղ հյուրասիրություն:

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10