Հայաստանից Եգիպտոս՝ մեկ քլիքի միջոցով. ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի նոր առաջարկը
Տեղադրված էՀուլիսի 25-ին կայացավ եգիպտական AIR CAIRO ավիաընկերության և Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ – ՏՈՒՐ տուրօպերատորի նոր oնլայն համակարգի (Egypt.anrivatour.am) շնորհանդեսը։
«Համակարգն իր տեսակով առաջինն է Հայաստանում. այս նոր, գերժամանակակից, գերարագ, միջազգային չափանիշներին համապատասխանող, գործածման առումով դյուրին hամակարգը նախատեսված է ոչ միայն հայաստանյան տուրիստական ընկերությունների, այլև զբոսաշրջիկների համար։ Համակարգն առանձին մուտքի հնարավորություններ է ունենալու տուրիստական գործակալի և սովորական զբոսաշրջիկի համար»,- այս մասին բացման խոսքում նշեց ԱՆՌԻՎԱ ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։
Ստամբուլյանի խոսքով, այս համակարգով յուրաքանչյուրը կկարողանա ծրագրել իր ճամփորդությունը դեպի Եգիպտոս, ամրագրել տոմսեր, հյուրանոցներ, էքսկուրսիաներ, ստանալ հատուկ առաջարկներ՝ խմբային ճամփորդությունների դեպքում։ «Համակարգը հագեցած կլինի նաև անհրաժեշտ ինֆորմացիայով. մուտք գործելով կայք՝ կարելի է ստանալ կարևոր ու հետաքրքիր տեղեկություններ Եգիպտոսի, նրա տարբեր հանգստավայրերի, մուտքի արտոնագրի ստացման պայմանների մասին և այլն: Կայքը հասանելի կլինի օգոստոսի 1-ից»:
Շնորհանդեսին ներկա էին Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Մաատին, Հայաստանում ԱՄԷ-ի արատակարգ և լիազոր դեսպան Ջասսիմ Մուհամմադ Ալ Կասիմը, ՀՀ Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը և այլք:
Թարեք Մաատին իր խոսքում նշեց, որ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման գործում անգնահատելի է ԱՆՌԻՎԱ ընկերության դերը: «Շատ ուրախ եմ, որ հայ-եգիպտական հարաբերություններն օր օրի ավելի են զարգանում, և դա նկատվում է նաև Հայաստանից Եգիպտոս եկող զբոսաշրջիկների թվի տարեցտարի արձանագրվող աճով»:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան ըմբոշխնելու եգիպտական խոհանոցի համն ու հոտը պարունակող տարբեր խորտիկներ, իսկ վերջում՝ Հռիփսիմե Ստամբուլյանը և Թարեք Մաատին կտրեցին և ներկաներին հյուրասիրեցին տոնական տորթը: Իսկ ներկաների տրամադրությունն էլ ավելի տոնական էր դարձնում կենդանի երաժշտությունը:
Նշենք, որ 2017 թ. Հունիսի 20-ին եգիպտական AIR CAIRO ավիաընկերությունն առաջին անգամ մուտք գործեց հայկական շուկա:
Նոր ավիափոխադրողի մուտքը Հայաստան դարձավ 2017թ. Հայաստանյան տուրիստական ոլորտի ամենանշանակալի իրադարձությունը, որը նաեւ հնարավորություն տվեց երկու երկրների միջեւ նոր գործարար կապեր հաստատել: Յուրաքանչյուր շաբաթ AIR CAIRO ավիաընկերությունը կանոնավոր և ուղիղ չվերթներ է իրականացնում Եգիպտոսից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ:
write a comment