Հուրգադա- Երեւան- Հուրգադա ուղիղ չվերթն ընդլայնում է առեւտրի հեռանկարները

Տեղադրված է

Եգիպտոսի ու Հայաստանի միջեւ ուղիղ կանոնավոր չվերթի բացումը կօգնի ավելացնել երկրների միջեւ առեւեւտուրը ու խորացնել առանց այդ էլ հրաշալի երկկողմանի հարաբերությունները։ Չվերթի բացման կապակցությամբ տոնական միջոցառման ժամանակ այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ ու լիազոր դեսպան Տարեկ Մաաթին

«Մենք նշում ենք Եգիպտոսի ու Հայաստանի միջեւ առաջին կանոնավոր չվերթի բացումը։ Եվ մեր տեսակետից շատ կարեւոր իրադարձություն է, մանավանդ երկու բարեկամական երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի ֆոնին։ Այդ չվերթը շատ բան է նշանակում՝ թե զբոսաշրջության խրախուսման տեսակետից, թե երկու երկրների քաղաքացիների շփման։ Մենք շնորհակալ ենք Եգիպտոսի հայկական համայնքին՝ այդ գործում նրանց զգալի ավանդի համար։ Ես պետք է հավելեմ, որ դա միայն սկիզբն է։ Մենք հույս ունենք, որ շուտով կսահմանվի նաեւ Կահիրե- Երեւան ուղիղ չվերթ»,- շեշտեց դեսպանը։

«Անռիվա Տուր» զբոսաշրջային գործակալության տնօրեն Հռիփսիմե Ստամբոլյանի խոսքով, Հուրգադա– Երեւան- Հուրգադա ուղիղ չվերթը բավականին հասանելի է գնի տեսակետից։ «Հայ զբոսաշրջիկն այլեւս ստիպված չի լինի Թբիլիսի մեկնել Եգիպտոս ուղեւորվելու համար։ Իհարկե դա կհանգեցնի զբոսաշրջության աճին, քանի որ Եգիպտոսը ընտանեկան հանգստի համար շատ լավ վայր է»,- հավելել է նա։

Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանն էլ իր հերթին նկատել է «Խորհրդանշական է, որ Հայաստանի ու Եգիպտոսի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակում արդեն շաբաթական երկու անգամ իրականացվելու են երկու երկրների միջեւ ուղիղ չվերթներ։ Երկու երկրների հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։ Այդ չվերթների շնորհիվ մեր ժողովուրդները ավելի շատ կշփվեն, կիրականացնեն փոխադարձ այցելություններ ու կզարգացնեն զբոսաշրջությունը»

Խոսելով Երեւան- Կահիրե ուղիղ չվերթի բացման հնարավորության մասին, փոխնախարարը նշել է, որ քաղաքականից բացի այստեղ կա նաեւ տնտեսական բաղադրիչ ու պետք է հասկանալ, որ չվերթի բացումը պետք է շահավետ լինի թե Հայաստանի, թե Եգիպտոսի համար ։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել եգիպտական «Air Cairo» ավիաընկերության օդանավը, որը առաջին կանոնավոր չվերթն է կատարել Հուրգադայից։ Չվերթի առաջին ուղեւորների թվում են եղել եգիպտական Կահիրեի հայկական համայնքի մշակութային ու քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ ու այլ հյուրեր, որոնց երեւանյան օդանավակայանում դիմավորել են աղուհացով ։ Եգիպտական ավիաընկերությունը ստացել է թույլատվություն իրականացնել չվերթներ Հուրգադա- Երեւան- Հուրգադա ու Շարմ էլ Շեյխ- Երեւան- Շարմ էլ Շեյխ երթուղիներով։ Հուրգադա- Երեւան- Հուրգադա ուղղղությամբ չվերթները իրականացվելու են յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ Շեյխ- Երեւան- Շարմ- էլ- Շեյխ չվերթները՝ յուրաքանչյուր հինգշաբթի։

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10