Հատուկ ընթրիք Եգիպտոսի դեսպանի հրավերով

Տեղադրված է

Այս շաբաթ կարծես թե Հայաստանում Եգիպտոսի օրեր լինեին։ Իրար հաջորդող մի շարք միջոցառումներ՝ նվիրված առաջին կանոնավոր չվերթներին և երկու երկրների դիվանագիտական կապի 25- ամյակին։ Հենց այդ կապակցությամբ էլ Եգիպտոսի դեսպան Տարեկ Մաաթին իր բնակավայրում կազմակերպել էր մեծ հյուրընկալություն, որին ներկա էին առաջին չվերթով Հայաստան ժամանած Հայ դատի ատենապետներ ու Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ, Եգիպտոսի հայտնի լրագրողներ և հայկական մամուլի ներկայացուցիչներ, Հայաստանի փոխարտգործ նախարարը, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք։ Երեկոյի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան-Եգիպտոս կապի ընդլայնման հնարավոր ուղիների մասին։ Ընթրիքի հատուկ հյուրերից էր նաև մեր գործընկեր ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը:

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10