Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացվեցին կանոնավոր չվերթների առավելությունները

Տեղադրված է

Օրերս Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի տնօրեն Հռիփսիմե Ստաբուլյանը Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարան էր հրավիրել Եգիպտոսից ժամանած ներկայացուցչին և հայկական տուրիստական ընկերությունների տնօրեններին և ներկայացուցիչներին` քննարկելու Երևան-Շարմ Էլ -Երևան կանոնավոր չվերթների առավելությունները, ապագայի պլանները, ինչպես նաև զարգացման ուղիներ գտնելու բոլոր հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում նշվեց, որ այժմ կանոնավոր չվերթներ են իրականացվում Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ ուղղություններով, սակայն սա դեռ սկիզբն է: Եգիպտոսում հայկական սփյուռքի խնդրանքով այժմ աշխատանքներ են իրականացվում դեպի Կահիրե կանոնավոր չվերթների բացման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին, ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեց իր գործընկերներին` համագործակցության և Եգիպտոսը հայկական շուկայում լավ ներկայացնելու համար:

Լավագույն վաճառքներով առաջին 5 տեղերը զբաղեցրած տուրիստական ընկերություններն ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ օպերատորի կողմից պարգևատրվեցին ավիատմոսերով և տուր փաթեթներով:

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10