Հայաստան է մուտք գործել նոր ավիափոխադրող

Տեղադրված է

Վերջապես երկար սպասված կանոնավոր ուղիղ չվերթները դեպի Եգիպտոս արդեն հասանելի են մեզ համար Երևանից: Air Cairo ավիաընկերությունը դեպի Զվարթնոց օդանավակայան կիրականացնի կանոնավոր չվերթներ Շարմ Էլ Շեյխից և Հուրգադայից ամբողջ տարվա ընթացքում շաբաթական 2 անգամ: Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին:

Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուր-օպերատորը:

Paparazzilife.am-ին հետևելով՝ շատերդ տեղյակ եք, որ մայիսի 11-ին Սայաթ-Նովա 12 հասցեում տեղի ունեցավ AIR CAIRO և ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուր-օպերատորի համատեղ նոր գրասենյակի պաշտոնական բացման շնորհանդեսը: Այդ իսկ նպատակով Հայաստան են ժամանել AIR CAIRO -ի ղեկավարությունը:

Երկու երկրների միջև կանոնավոր չվերթները հնարավություն կընձեռնեն մեզ որակյալ և երաշխավորված ուղևորափոխադրում, Եգիպտոսի հայ համայնքի հետ հարաբերությունների ընդլայնում, Սփյուռքի հետ տնտեաական և մշակութային հարաբերությունների զարգացում, Եգիպտոսից Հայաստան ներգնա տուրիզմի զարգացում, Եգիպտոսից Հայաստան քրիստոնեական տուրիզմի զարգացում, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացում և մեր զբոսաշրջիկների հանգստի որակյալ կազմակերպում, ինչպես նաև հնարավոր ներդրումների և գործարար կապերի ավելացումներ Հայաստանում:

Նշենք նաև, որ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուր-օպերատորը համարվում է լավագույններից մեկը զբոսաշրջային ընկերություննների ոլորտում:

ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ հիասքանչ հանգիստ երջանիկ մարդկանց համար:

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10