ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ -ը կազմակերպում է հերթական ճանաչողական այցը դեպի Եգիպտոս

Տեղադրված է

ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ ՕՊԵՐԱՏՈՐԸ վերջին տարիների ակտիվ գործունեության շնորհիվ, հավատարիմ մնալով ավանդույթին, այս տարի ևս կազմակերպում է հերթական ճանաչողական այցը դեպի Եգիպտոս` հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների տնօրենների և արտագնա տուր մենեջերների մասնակցությամբ:
7-օրյա ճանաչողական այցի շրջանակներում մասնակիցները շրջայց կկատարեն Շարմ Էլ Շեյխի տեսարժան վայրերով, կուսումնասիրեն հյուրանոցները և լավագույնս պատրաստ կլինեն ամբողջական տեղեկատվություն տրամադրել հայ զբոսաշրջիկներին` կարմիր ծովի լավագույն հանգստավայրերի վերաբերյալ:
Ըստ մեր վիճակագրական տվյալների, Եգիպտոսն ամենապահանջված և ամենահասանելի ուղղությունն է հայաստանյան զբոսաշրջային շուկայի գրեթե բոլոր զբոսաշրջիկների համար :
Շարմ Էլ Շեյխը հանդիսանում է աշխարհի լավագույն հանգստավայրերից մեկը, ինչի մասին վկայում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տրված բազում մրցանակները:
Այս հանգստավայրի եզակի կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս վերականգնել առողջությունը և նպաստում են լիարժեք հանգստին :
Առավել մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն մոտ օրերս:

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10