Կիրականացվի Եգիպտոսից դեպի Երեւան առաջին կանոնավոր չվերթը

Տեղադրված է

Հունիսին 20-ին եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան կիրականացնի առաջին կանոնավոր չվերթը Շարմ Էլ Շեյխից եւ Հուրգադայից։ 

Ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին՝ շաբաթական 2 անգամ: Առաջին կանոնավոր չվերթը Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի Երեւանի ժամանակով առավոտյան 8:00-ին։

Առաջին չվերթով Հայաստան են ժամանելու Կահիրեի հայկական համայնքի քաղաքական եւ մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր՝ Հայ դատի ատենապետներ ու Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաեւ դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ եւ հայտնի լրագրողներ։

Նշենք նաեւ, որ Հայաստանում դիմավորող կողմում են ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը եւ հյուպատոսը, Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրենը եւ այլ պաշտոնատար անձիք:

Հավելենք, որ «Air Cairo»  ավիաընկերությանը հայկական շուկա է մուտք գործում առաջին անգամ եւ մեր երկրի քաղաքացիներն այեւս ստիպված չեն լինի եգիպտական հանգստավայրեր մեկնել հարեւան Վրաստանից։  Հատկանշական է, որ Երեւանից ուղիղ կանոնավոր չվերթների գնային սանդղակը չի գերազանցում վրացական ընկերությունների փաթեթների գնային արժեքը։

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10