Ոչ մի ուշացում, ոչ մի հետաձգված թռիչք․ AIR CAIRO-ն արդեն գրեթե 1 տարի է՝ Հայաստանում է

Տեղադրված է

Եգիպտական AIR CAIRO ավիաընկերությունը հայաստանյան շուկա մուտք գործեց 1 տարի առաջ՝ ուղիղ կանոնավոր թռիչքներով Եգիպտոսից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն է ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուր օպերատորը։ Նոր ավիափոխադրողի մուտքը նոր էջ բացեց հայ-եգիպտական դարավոր բարեկամության համար, մեծապես նպաստեց երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդմանը, նոր գործարար կապերի ստեղծմանը, ինչպես նաև ուղևորահոսքի ծավալների աննախադեպ ավելացմանը։ Նախկինում հայ զբոսաշրջիկները ստիպված էին Վրաստանից ճամփորդել դեպի Եգիպտոսի հայտնի հանգստավայրեր՝ Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա, ինչը բավականին անհարմարություններ էր ստեղծում զբոսաշրջիկի համար, հատկապես եթե ճամփորդում էին ընտանիքի, երեխաների հետ։ Չարթերային թռիչքներ թեպետ կային, բայց միայն ամռան մի քանի ամիսների ընթացքում, ինչը ևս հարմար չէր, բացի այդ կանոնավոր չվերթներ նախընտրող զբոսաշրջիկը նույնիսկ այս պարագայում այլընտրանք չուներ և ստիպված էր Վրաստանից մեկնել Եգիպտոս։ Նոր ավիափոխադրողի մուտքը փոխեց իրավիճակը․ հունիսի 20-ից սկսած մինչև այսօր յուրաքանչյուր շաբաթ իրականացվել են ուղիղ կանոնավորթ ռիչքներ Եգիպտոսից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։ 1 տարի և ոչ մի ուշացում կամ հետաձգված թռիչք։ AIR CAIRO ավիաընկերությունը զբոսաշրջային պասիվ շրջանում առանց ընդհատումների յուրաքանչյուր շաբաթ իրականացրել է Երևան-Շարմ Էլ Շեյխ-Երևան 1 կանոնավոր թռիչք, մարտի 26-ից դեպի Շարմ Էլ Շեյխ շաբաթական չվերթների քանակը կկրկնապատկվի՝ դառնալով շաբաթական 2 թռիչք, իսկ մայիսի 21-ից կվերսկսվեն նաև դեպի Հուրգադա կանոնավոր թռիչքները։ Առաջիկայում ծրագրվում է ավելացնել շաբաթական կանոնավոր թռիչքների թիվը, նաև ուղղությունները։

AIR CAIRO-ի չվերթները շատ հարմար են նաև դեպի Կահիրե, Ալեքսանդրիա, Լյուքսոր մեկնողների համար․ ճիշտ համակցված թռիչքների շնորհիվ ուղևորը կարողանում է առանց դժվարությունների՝ նոր, հարմարավետ և ապահով ինքնաթիռներով հասնել նաև Եգիպտոսի մայրաքաղաք, Ալեքսանդրիա, Լյուքսոր և այլ քաղաքներ։Նորավիափոխադրողիմուտքընպաստեցնաևերկուերկրների, այսպեսասած, <<փոխճանաչմանը>>։

AIR CAIRO ավիաընկերությունը և նրա հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուր օպերատորը պարբերաբար կազմակերպում են ճանաչողական այցելություններ՝ նախատեսված լրատվամիջոցների ներկայացուցիչների և արտագնատուր-մենեջերների համար։ Այս տարի արդեն AIR CAIRO-ն և ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԸ հասցրել են կազմակերպել 2 հաջողված ճանաչողական այցեր Շարմ Էլ Շեյխ՝ մեկը հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների, մյուսը՝ հայաստանյան տարբեր զբոսաշրջային ընկերությունների արտագնատուր-մենեջերների համար։ Առաջիկայում սպասվում են ճանաչողական այցեր Հուրգադա՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների և արտագնա տուր-մենեջերների համար։

Առաջիկայում սպասվում են նոր ծրագրեր, նոր չվերթներ, նորայցեր, նոր ձեռքբերումներ, որոնք ոչ միայն կնպաստեն երկու երկրների միջև ուղևորահոսքի ծավալների և զբոսաշրջիկների թվի ավելացմանը, գործարար կապերի խորացմանը, փոխճանաչմանը, այլև զբոսաշրջության ոլորտի, հետևաբար նաև տնտեսության զարգացմանը։

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10