Ընդամենը յոթ օրվա ընթացքում հայկական եռագույնը ծածանվեց Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո՝ Եգիպտոսի անապատում

Տեղադրված է

Շարմ էլ Շեյխում «Media trip-ը» կազմակերպել էր «AIR CAIRO» ավիաընկերությունը եւ Հայաստանում այդ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ՝ «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ»  տուրօպերատորը:

Ընդամենը յոթ օրվա ընթացքում հայկական եռագույնը ծածանվեց Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո՝ Եգիպտոսի անապատի բեդվինների բնակավայրում, որտեղ հասանք Սաֆարի տուրով՝ առանց մոտոցիկլ վարելու իմացության, սակայն ինքնուրույն վարելով: 
Фото Margarita Davtyan.

Լրագրողների ադրենալինը բարձրացավ Կարմիր ծովում՝ նավի վրա դայվինգից հետո, առաջին իսկ փորձից՝ վայելելով ծովի հատակի անկրկնելի բնության ու կենդանական աշխարհի անզուգական գեղեցկությունը:

Фото Карине Саакян.

Անմոռանալի նավարկություն՝ Կարմիր ծովում: «Fantazia Cruise» նավի վրա ճաշ՝ տպավորիչ իր հրաշալի տեսարաններով:

Լրագրողների խումբն այցելեց նաև Ղպտի ուղղափառ հիասքանչ եկեղեցի, որտեղ մեկնաբանի ուշագրավ ներկայացումից հետո հպարտությամբ  հիշեցրեցինք, որ Նոյը հանգրվանել է մեր Արարատ լեռան գագաթին ու մենք ենք, որ առաջինը պետական մակարդակով ընդունել ենք քրիստոնեությունը:

Լուրերն այն մասին, թե Եգիպտոսում ամենուր վտանգավոր է, ասեմ,որ դա ընդամենը լուրեր է, բայց ավելի անվտանգ լինելու համար պետք է դիմել տուրիստական գործակալության ճիշտ ընտրությանը, ավելի անվտանգ լինելու համար:

Ի  դեպ Հայաստանից մեկնող Շարմ Էլ Շեյխ կանոնավոր չվերթն իրականացնում  է «AIR Cairo» - ն, որի պաշտոնական ներկայացուցիչն է «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ»  տուրօպերատորը, ինչպես նաև ընտրում են  աշխատող գիդերին, նրանց սովորեցնում  և պատրաստում, թե ինչպես հայերի հետ վարվել, նույնիսկ հայ տղամարդու մենթալիտետի հետ են ծանոթացնում:
Այնպես  որ մարտի 1- 8-ը Շարմ էլ Շեյխում 30 հոգուց բաղկացած ԶԼՄ -ների ներկայացուցիչերրը անվտանգ էին «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» տուրօպերատորի հետ միասին: 

Լրագրողների արկածները Շարմ էլ Շեյխում շարունակվում էին: Կարճ ժամանակ անց «Barcelo Tiran» Միստր Հոտել տիտղոսին արժանացավ մեր գործընկեր  Հայկ Գրիգորյանը՝ հետևում թողնելով Իտալիայի, Ուկրաինայի և Ավստրիայի իր մրցակիցներին, հաջորդ օրը ծովափնյա  օլիմպիական խաղերի հաղթանակողը ևս հայկական թիմն էր:
Фото ANRIVA TOUR.

Հայաստանի մասին խոսել տվեցինք ամբողջ Շարմ էլ Շեյխին: Հիշեցնենք, որ այն բացառապես տուրիստական գոտի է, անվտանգ է, հատկապես, եթե այցելում եք խմբով՝ տուրիստական գործակալության միջոցով, քանզի այդ դեպքում երկու երկրների տուրիստական գործակալությունները և երկրները ևս պատասխանատու են ձեզ համար ու նախատեսում են ամենաանվտանգ վայրերի այցելություններ ու իսկապես անմոռաց ժամանց:
Չնայած, չեմ կարող ասել, թե հանդիպեցի որևէ վտանգավոր իրավիճակի, պարզապես մենք՝ ժողովուրդներս  մեր սովորություններով ու վարքով շատ տարբեր ենք՝ եգիպտացիք ավելի կարգապահ են…, բայց միևնույն ժամանակ նման ենք արտաքուստ: Ինչևէ, Շարմ էլ Շեյխ հնարավոր է մուտք գործել առանց վիզային արտոնագրի մինչև տասնհինգ օր ժամկետով,  որից արդեն այլ գոտիներ մեկնելը պահանջում է մուտքի արտոնագիր:
Фото ANRIVA TOUR.

Շարմ էլ Շեյխի տարածքում կա մոտ երեք հարյուր հյուրանոցային հսկայական համալիր, ժամանակակից և ավանդական պարային ժամանցի վայրեր, արգելանոցներ, պատմական, աշխարհագրական և ժամանցային էքսկուրսիաների անմոռանալի վայրեր, հոյակերտ եկեղեցի ու մզկիթներ, ծովային զբոսանքի բոլոր հնարավորությունները՝ դայվինգ, թռիչքներ օդապարիկով և այլն, նույնիսկ լավ առևտրի կենտրոններ:

Фото Карине Саакян.

Ի դեպ, եթերա և առոմա – յուղերով մերսումը աննման զգացողություններ է պարգևում, իսկ համեմունքների, թեյերի, կոսմետիկ ու այլազան և ամենակարևորը էկոլոգիապես մաքուր՝ բնական արտադրանքի ընտրությունը չափազանց մեծ է նույնիսկ փորձաշատ այցելուների համար:

Իսկ տարբեր լուսավորության ներքո փոփոխվող նկարներով պապիրուսները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ այս ժողովուրդը իր խորը ավանդույթներով ու սովորույթներով շարունակում է ապշեցնել մարդկությանը մինչև օրս: Մի խոսքով, այստեղ ձանձրանալ հնարավոր չէ, նույնիսկ եթե դուք նախընտրեք հյուրանոցից չհեռանալ, ձեզ համար կկազմակերպվի ակտիվ հանգստի հնարավորություն, իսկ ծովը իր մաքրությամբ, ձկնատեսակներով, կորալներով, մայրամուտով ու ափի բոլոր հարմարություններով պարզապես կգրավի ձեզ հավետ:
Եվ այս ամենը համեմատած այլ երկրների ծովափնյա գոտիների հետ շատ մատչելի է ու յուրաքանչյուր ոք կարող է իր գրպանին հարմար հյուրանոց ու ծառայություններ ընտրել լիարժեք հանգստով: Հատկապես այն մատչելի էր մեզ՝ Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներիս  համար շնորհիվ «AIR CAIRO» ավիաընկերության եւ Հայաստանում իր պաշտոնական ներկայացուցչության՝ «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» տուրօպերատորի հետ միասին:
Фото Карине Саакян.

Արդյունքում մենք բոլորս ձեռք բերեցինք հոյակապ ընկերներ երկու երկրներում` ի դեմս «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ»  տուրօպերատորի  խմբի Հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Փայտյանի և հոյակապ մարդ՝ գիդ Ահմեդ Աբբասի, ով ուշագրավ ծրագիր էր կազմակերպել և բավականին լավ ներկայացնում էր այդ ամենը ռուսերենով:
Ի դեպ, Շարմ էլ Շեյխում չեք նեղվի նույնիսկ, եթե օտար լեզուներից ընդամենը  ինչ - որ չափով գիտեք միայն ռուսերեն ու, առհասարակ  չեք կարողանում լողալ, քանզի սպասարկող կազմը բավականին լավ հաղորդակցվում  է  ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ ջուրը՝  իր աղի խտության պատճառով ձեզ կպահի ծովի մակերեսին: Մաղթում ենք Ձեզ նույնքան հաճելի ժամանց Եգիպտոսում, որքան մերն էր….

Фото Карине Саакян.

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10