Բարև, Եգիպտոս․ ժամադրության 7 անմոռաց օրեր

Տեղադրված է

Ասում են՝ երազանքից մինչև իրականություն՝ մեկ քայլ է, ես կասեի կես քայլ, եթե կողքիդ  ANRIVA TOUR-ն է (AirCairo-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում),  ում օգնությամբ շատ երազանքներ դարձան իրականություն: Կարծես այս ընկերությունը ժամադրության էր հրավիրել  30 ԶԼՄ- ներկայացուցչի: Դե իսկ մեր սերը փոխադարձեր էր, թե ոչ կիմանանք վերջում: Մեր պատմությունը սկսվեց ինքնաթիռից, հարմարավետ օդանավ, ջերմ անձնակազմ ու սրտի թրթիռ, որը նախապատրաստում էր մեզ այն ամենին ինչ կլիներ 2 ժամ,45 րոպե տևող թռիչքից հետո:  Եվ ահա վայրեջք կատարելուց հետո ուզում ես գոռալ՝ բարև երազանքի աշխարհ եգիպտոս՝ Շարմ էլ Շեյխ: Այստեղ ամեն ինչ դրախտային է, միշտ ժպտացող մարդիկ, անսահման արև ու ծով՝ Կարմիր ծով: Ամենուրեք արևելյան ճոխությունը ստիպում է քեզ զգալ, թե ինչ է նշանակում լինել հեռու մի անկյունում:

Եգիպտական  շռայլությունը աչք է ծակում՝ շքեղ լողավազաններ, ծովափեր, բազմազան սնունդ, երեկոյան ժամերին կազմակերպվող ժամանցային միջոցառումներ, ծովափերում երգ, պար, խաղային մրցույթներ, բարձր տրամադրություն, որը կարծես այդպես էլ վերջ չի ունենալու: Եգիպտոսը սովորեցում է հավատալ հրաշքներին: Ղպտի ուղղափառ եկեղեցին  Շարմ էլ Շեյխի տեսարժան վայրերից մեկն է: Տեղի  սպասավորը հետաքրքիր մատուցմամբ ներկայացրեց, թե ինչ է իրենց համար հավատը: Այլ են զգացողություններդ, երբ լսում ես, թե ինչպես է քրիստոնեությունը Եգիպտոս մուտք գործել, թե ինչպես են այս հրաշք սրբապատկերները պատմության միջով անցնելով հաստատվել եկեղեցու պատերի ներսում: Դե էլ ինչպես կարող ես այսքանից հետո չհհավատալ հրաշքներին: Անռիվա-Տուրն այս ընթացքում մեր կողքին էր, վերջինիս կողմից կազմակերպված   7 դրախտային օրերն արդեն համոզված ենք հաստատ ցույց են տալու  գունառատ  Շարմ էլ Շեյխը:  Անապատային անսպառ ադրենալին ու Կարմիր Ծովի զարմանահրաշ քարերի ու ձկների մոլորակ, որտեղ ոչինչ ավելորդ չէ ու ամեն բան իր տեղում է: Այստեղ են ասում՝ անսահման կատարելություն: Իսկ ի՞նչ հետո, դե էլ ինչ պետք է լինի, իհարկե  ընտթրիք նավի վրա, էլ ինչ ժամադրություն առանց ընթրիք:  Այստեղ մնում է միայն լռել ու վայելել: Այսպիսի վայելքից հետո մեզ սպասում էին  «Taj Mahal» բացօթյա դիսկոտեկում, անբացատրելի է զգացողությունդ, երբ տեսնում ես, թե ինչպես են տարբեր ազգերի ներկայացուցիչներ ինքնամոռաց պարում: Այս ամենից  հետո իհարկե մեզ հանգիստ էր պետք, դե իսկ մեզ ժամադրողը՝ Անռիվա-Տուրն այս մասին բնականաբար մտածել էր: Լող ամենաշքեղ հյուրանոցում՝  «Savoy» -ում: Հենց այստեղ էլ մենք՝ հայերս, փայլեցինք մեր տաղանդով:                

Հետո մեզ սպասում էին «Հազար ու մի գիշերներ» ամրոցում, որտեղ ականատես եղանք  պորտապարերի հրաշագեղ շոուին: Իսկ ահա մեր ժամադրության վերջին կանգառը  «Aurora oriental resort» հյուրանոցում էր: Ինչ ասեմ, այլևս բառերը չեն հերիքում նկարագրելու այն սերը, ջերմությունը, հարգանքն ու վայելքի չափը, որն այստեղ էր: «Barcelo Tiran» և «Reef Oasis Blue Bay» հյուրանոցները ևս չվրիպեցին մեր ճանապարհից, շքեղ լողավազան , ժամանցային միջոցառումներ ու խաղ-մրցույթներ, որտեղ մենք՝ Հայերս, իհարկե միայն ու միայն  հաղթանակ տարանք ևս մեկ անգամ ապացուցելով, որ մեր ուժը մեր միասնության մեջ է: Մոտենում է Անռիվա-Տուրին պատասխան տալու ժամանակը: Դե իհարկե, իհարկե մեր սերը փոխադարձ է, քանի որ տեսնել Եգիպոսը վայելելով ՝ Շարմ էլ Շեյխը, միարժամանակ զգալ քեզ այսքան ապահով, այսքան ուրիշ, կարող ես  միայն Անռիվա-Տուրի հետ և իհարկե, համոզված եմ՝ մենք դեռ այս օրերը կրկնելու ենք: Հ.Գ. 1: Հատուկ շնորհակալություն մեր զբոսավար Ահմեդ Աբբասին՝ մեր ժամադրությունը առավել հաճելի դարձնելու համար:


write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10