Գտնված ջինսե բաճկոնի, չուշացած թռիչքների, Հուրգադայի և այլնի մասին

Տեղադրված է

Արդեն գրեթե 1 տարի է՝ եգիպտական AIR CAIRO ավիաընկերությունը հայաստանյան շուկայում է։ Ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն է ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը։ Արդեն 1 տարի է՝ հայ զբոսաշրջիկները մեկնում են Եգիպտոսի հայտնի հանգստավայրեր՝ ավելի դյուրին, հարմարավետ ճանապարհով․ նախկինում, քանի որ կանոնավոր չվերթներ Հայաստանի և Եգիպտոսի միջև չկային, Եգիպտոս մեկնող զբոսաշրջիկները ստիպված էին ճամփորդել Վրաստանից, որը, բնականաբար, հանգիստը ինչ-որ առումով անհանգստություն էր դարձնում։ Կարևոր է ընդգծել, որ Երևանից ճամփորդելը բնավ չի ավելացնում  ճամփորդության արժեքը։ AIR CAIRO ավիաընկերությունը զբոսաշրջային պասիվ շրջանում առանց ընդհատումների յուրաքանչյուր շաբաթ իրականացրել է Երևան-Շարմ Էլ Շեյխ-Երևան 1 կանոնավոր թռիչք, մարտի 26-ից դեպի Շարմ Էլ Շեյխ շաբաթական չվերթների քանակը կկրկնապատկվի՝ դառնալով շաբաթական 2 թռիչք, իսկ մայիսի 21-ից կվերսկսվեն նաև դեպի Հուրգադա կանոնավոր թռիչքները։ Առաջիկայում ծրագրվում է ավելացնել ոչ միայն շաբաթական կանոնավոր թռիչքների թիվը, այլև՝ ուղղությունները։

AIR CAIRO-ի չվերթները շատ հարմար են նաև դեպի Կահիրե, Ալեքսանդրիա, Լյուքսոր մեկնողների համար․ճիշտ համակցված թռիչքների շնորհիվ ուղևորը կարողանում է առանց դժվարությունների՝ նոր, հարմարավետ և ապահով ինքնաթիռներով հասնել նաև Եգիպտոսի մայրաքաղաք, Ալեքսանդրիա, Լյուքսոր և այլ քաղաքներ։ AIR CAIRO ավիաընկերությունը և նրա հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը պարբերաբար կազմակերպում են ճանաչողական այցելություններ՝ նախատեսված լրատվամիջոցների  ներկայացուցիչների և արտագնա տուր-մենեջերների համար։ Լրատվամիջոցների համար կազմակերպված այցելության մասին արդեն մանրամասն գրել և պատմել ենք։ Շարմ Էլ Շեյխ հայ լրագրողների խմբի այցին հաջորդեց ճանաչողական այց՝ նախատեսված հայաստանյան տարբեր զբոսաշրջային ընկերությունների արտագնա տուր-մենեջերների համար։ Առաջիկայում սպասվում են ճանաչողական այցեր դեպի Հուրգադա՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների և արտագնա տուր-մենեջերների համար։ Հիմա մտածում եք՝ «Ի՞նչ կապ ուներ ջինսե բաճկոնն այս պատմության հետ»։
ՄեգաՆյուզի խմբագիր Մարգարիտ Դավթյանը Շարմ Էլ Շեյխ մեկնած լրագրողական խմբի կազմում էր։ Շարմ Էլ Շեյխից մեկնելու օրը Մարգարիտը կորցրեց իր սիրելի ջինսեր բաճկոնը․ այստեղ արժե հիշել այն բարի սովորույթը, որ երբ մի վայր շատ ես սիրում, այնտեղ վերադառնալու համար մեկնելիս ինչ-որ մի իր ես թողնում։ Ասում են՝ բախտը քեզ անպայման վերադարձնում է այդ վայրը։ Սովորույթը մի կողմ, իսկ Մարգարիտի բաճկոնը ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ էքսկլյուզիվ գործընկերոջ ավագ զբոսավար Ահմադի ջանքերով գտնվեց Մարգարիտի մեկնելուց մի քանի օր անց և վերադարձվեց տիրուհուն երկու շաբաթ անց՝ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ արտագնա տուր-մենեջեր Մանե Ռևազյանի միջոցով, որն էլ Շարմ Էլ Շեյխ էր մեկնել արտագնա տուր-մենեջերների համար նախատեսված ճանաչողական այցի շրջանակներում։  Այնպես որ մոռացեք բոլոր սարսափելի ասեկոսեներն ու լեգենդները, որ պատմում են Եգիպտոսի մասին․ Եգիպտոսում ավելի քան ապահով է, եթե

1․ ճանապարհի ընկերն է ճիշտ ընտրված,

2․ ճամփորդությունդ կազմակերպողն է ճիշտ ընտրված։ Մաղթում ենք Ձեզ հաճելի ճամփորդություններ։


write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10