Մումիֆիկացիայի թանգարան

Տեղադրված է

Եգիպտական մումիֆիկացիան հուղարկավորման գործընթացի կարևոր մաս է եղել՝ մարմնից հեռացնել բոլոր օրգանները, հետո ամբողջ մարմինը ծածկել հատուկ կտորներով։ Այս գործողությունները կատարվել են դյուրացնելու համար այն ուղին, որ տանում է դեպի հանդերձյալ աշխարհ։ Սրան հավատում էին հին եգիպտացիները։ Բայց մումիֆիկացումն ուներ նաև երկրորդական ազդեցություն՝ մարմինները հնարավորինս երկար պահպանել մահից հետո։ Այս առումով հին եգիպտացիներն ապշեցնող արդյունքների ու հաջողության են հասել, ինչը թույլ է տվել պատմաբաններին հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ հին եգիպտացիների կյանքի, կենցաղի, սովորույթների, հիվանդությունների և այլնի մասին։ Լուքսորում գտնվող Մումիֆիկացիայի թանգարանում այցելուները կարող են տեսնել և մարդկանց, և կենդանիների մումիաներ, տարբեր գործիքներ՝ մարմինը մումիֆիկացնելու համար և այլն։

Հասցե: Luxor City, Luxor, Luxor Governorate, Egypt

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10