Կահիրեի միջնաբերդ

Տեղադրված է

Հին Կահիրեի արևելյան հատվածում է  գտնվում հնագույն միջնաբերդը, որը կառուցվել է 1183թ-ին ` խաչակիրների արշավանքներից պաշտպանվելու համար: Միջնաբերդը հաճախ նաև անվանում են Մուհամեդ Ալիի կամ Սալադինի միջնաբերդ։ Այսօր այն տուրիստական ամենահայտնի այցելավայրերից մեկն է Եգիպտոսում, որն, անշուշտ, Դուք էլ չպիտի անտեսեք դեպի Եգիպտոս Ձեր ճամփորդության ժամանակ։

Սալադինի միջնաբերդի կարճ պատմությունը

Հնագույն Կահիրեից ոչ հեռու է գտնվել մեկ այլ քաղաք՝ Այուբիդ․ երկու քաղաքներին էլ սպառնում էր խաչակիրների հարձակման վտանգը։ Երկու քաղաքները պաշտպանելու համար Այուբիդի տիրակալը՝ Սալա-Ալ-Դինը (Սալադին) հայտարարեց, որ կկառուցի հսկայական պատ՝ երկու քաղաքները պաշտպանելու համար։

Պատի կառուցումը սկսվեց 1176թ․ և ավարտվեց 1183թ-ին։

Միջնաբերդի տեղադրությունն ու ճարտարապետական մտահղացումն այն դարձրին բավականին անմատչելի դարձրին հարձակվողների համար։ Բացի այդ, միջնաբերդը շարունակեց ծառայել որպես եգիպտական կառավարության սիրտ մինչև 19-րդ դարի կեսը։

Ինչ ակնկալել Կահիրեի միջնաբերդ այցելելիս

Այսօր Կահիրեի միջնաբերդում կան մի շարք մզկիթներ, որոնց շարքում ամենահայտնին Մուհամեդ Ալի Բաշարի մզկիթն է՝ տեղակայված միջնաբերդի բարձունքում։ Ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչու են միջնաբերդը հաճախ հենց Մուհամեդ Ալիի անունով կոչում։ Միգուցե այն պատճառով, որ Մուհամեդ Ալին վերջինն էր, որ գրավեց միջնաբերդի իշխանությունը մամլուքներից 1805թ․։

Կահիրեում ոչ մի արձակուրդ չի կարող անցնել առանց Կահիրեի միջնաբերդ այցելելու, եթե թեկուզ միայն նրա համար, որ հիանաք դեպի Նեղոսն ու ժամանակակից Կահիրեն բացվող հրաշալի տեսարանով։ Տեղացիների շրջանում միջնաբերդը շատ հայտնի է նաև իր հաճելի, զովացնող, մեղմ քամիներով։ Տեղացիներն ու զբոսաշրջիկները հաճախ են այստեղ գալիս՝ կտրվելու քաղաքի տապից ու վայելելու բարձունքի զովությունը։

Հովսեփի ջրհորը

Քաղաքի և նրա շրջակայքի մեծաթիվ բնակչությանը, ինչպես նաև այդ կողմերում ապրող կենդանիներին պետք էր ջրով ապահովել։ Դրա համար նա պատվիրեց փորել ջրհոր, որն ավելի ուշ կոչվեց Հովսեփի Ջրհոր։ Ջրհորի հատակը հասնելու համար կառուցվեց ավելի քան 300 աստիճան։ զարմանալի չէ, որ ջրհորը նաև կոչվեց Պարույր-Ջրհոր։ Այնուամենայնիվ, ջրհորը չկարողացավ ապահովել ջրի ամբողջ պահանջարկը, թեպետ ջրհորը մինչև այսօր կա։

Հետագայում Սալադինը հրամայեց Նեղոսից հատուկ տեխնոլոգիայով ջուրը բերել ու հասցնել միջնաբերդի պատերի մոտ։

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10