Պապիրուսի ինստիտուտ

Տեղադրված է

Պապիրուսը Եգիպտոսի պատմության կարևոր, անբաժան մասնիկն է։ Ավանդաբար պապիրուսը ստացվել է հատուկ բույսից՝ Cyperus անունով,  որի ցողունն արտաքինից շատ կոշտ է, իսկ ներսում փափուկ և նուրբ։ Այն աճում է հիմնականում Նեղոսի դելտայի շրջակայքում։ Պապիրուսը պատրաստումը տարիներ շարունակ խիստ գաղտնի է պահվել, ինչի շնորհիվ հին եգիպտացիները մոնոպոլիստի դիրք են ունեցել պապիրուսի շուկայում՝ թե արտադրության և թե տարածման առումով։ 
Պապիրուսի ինստիտուտը պետականորեն ընդունված մի հաստատություն ու խանութ է, որը գտնվում է Գիզայի բուրգերից ոչ հեռու։ Այստեղ կտեսնեք ձեռքով նկարված պապիրուսների մեծ ընտրություն։ Արժեքները տարբեր են՝ շատ մատչելիից մինչև շատ թանկ։ Կարևորն այն է, որ պապիրուսները իսկապես արժեքավոր ու կարևոր հուշանվերներ են։
Պապիրուսի ինստիտուտի աշխատակիցներն այցելուներին ուղեկցում են ինստիտուտի տարածքում, ցուցադրում, թե ինչպես է պատրաստվում իրական պապիրուսը։ 
 
 

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10