Նուվեյբա

Տեղադրված է

Սաուդյան Արաբիայից դեպի Աքաբա ծովածոց բարձրացող լեռների անծայրածիր տեսարանը, Սինայի լեռների ոգեշնչող պատկերները, անծայրածիր թվացող սպիտակ ավազե անապատը, առանձնացված ծովախորշը, բյուրեղանման պարզ ջուրը․․․  Որտեղ վայելել այս տեսարանները․․․ Բարի գալուստ Նուվեյբա՝ Սինայի խոշորագույն օազիս, որտեղ նուրբ ավազե լողափները լի են Բեդուինական լողափի տուրիստական ճամբարներով։ Այստեղ ձմռանը միջին ջերմաստիճանը 20 °C է, իսկ ամռանը 33°C։ Այնուամենայնիվ, թվում է, թե հիպի ոճով առանձնացված այս հանգստավայրն աստիճանաբար անապատային օազիսի կարգավիճակից վերափոխվում է աչքի ընկնող ծովափնյա հանգստավայրի։ Նուվեյբան մի վայր է, որտեղ դուք կարող էք հանգստանալ և լիցքաթափվել մասսայական տուրիզմի սովորական թոհ ու բոհից։

Այն նաև կատարյալ վայր է Սինայի անապատի խորքերում բացահայտումներում լի զբոսաշրջության գնալու համար։ Ուսումնասիրել Սուրբ Եկատերինայի մենաստանը,ծանոթանալ Սինայի լեռներին կամ Կարմիր ծովին մոտ գտնվող տարածաշրջաններին,ինչպիսիք են Տաբան, Դահաբը և Շարմ Էլ Շեյխը։Այս բոլոր ուղությունները կարելի է կազմակերպել Նուվեյբայից։ Եթե պասիվ հանգստի սիրահար եք, պատկերացրեք ցերեկային քուն արմավենու տակ կամ բամբուկե խրճիթներում, որոնք տեղադրված են տուրիստների կողմից նախնտրելի լողափերում, ընթրիք մոմերի ներքո, երեկույթներ,որտեղ պատրաստվում է խորոված, կազմակերպվում ծովամթերքի համտես քաղաքի տեղական ռեստորաններում և ամենից շատ՝ դայվինգով զբաղվելու հնարավորություն։Սա ընդամենն այն ամենի մի մասն է, ինչ դուք կարող էք զգալ Նուվեյբայում։

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10