• Տեղադրված է

    Շարմ Էլ Շեյխի ամենախոշոր առևտրաժամանցային կենտրոնը Genena City-ն է։Այստեղ կգտնեք տեղական և արտասահմանյան ապրանքանիշների մեծ տեսականի։ Գնումներ և ժամանց՝ մեկ վայրում․․․ Սա հնարավոր է Genena City-ում։ Այստեղ ներկայացված բոլոր ապրանքներն ու ծառայությունները տեսակավորված են՝ ձեր որոնումները դյուրացնելու համար։

  • Տեղադրված է

    Սովորաբար կարտուշը լինում է ուղղահայաց՝ հորիզոնական գրությունով, երբեմն կարելի է հանդիպել հորիզոնական կարտուշի, եթե անունը այդպես ավելի լավ է տեղավորվում: Եգիպտերեն "կարտուշ" բառը կարդացվում էր շենու, որը "պարանի" կամ "օղակի" նշան էր հին Եգիպտոսում և պահպանում էր թագավորի կամ փարավոնի անունը։ Այնուհետև ժամանակի ընթացքում այն վերածվեց փակագծերի և ուղղահայաց գծի։

  • Տեղադրված է

    Պապիրուսը Եգիպտոսի պատմության կարևոր, անբաժան մասնիկն է։ Ավանդաբար պապիրուսը ստացվել է հատուկ բույսից՝ Cyperus անունով,  որի ցողունն արտաքինից շատ կոշտ է, իսկ ներսում փափուկ և նուրբ։ Այն աճում է հիմնականում Նեղոսի դելտայի շրջակայքում։ Պապիրուսը պատրաստումը տարիներ շարունակ խիստ գաղտնի է պահվել, ինչի շնորհիվ հին եգիպտացիները մոնոպոլիստի դիրք են ունեցել պապիրուսի շուկայում՝ թե արտադրության և թե տարածման առումով։ 

  • Տեղադրված է

    Սիվայի ավանդական տանը տեղակայված թանգարանում ներկայացված են արծաթյա զարդեր, երաժշտական գործիքներ, ամուսնական հանդերձանք, զամբյուղներ և կերամիկական իրեր։ 

  • Տեղադրված է

    Նեղոսի ափին, Լուքսորում են գտնվում Մեմնոնի պատվին անվանակոչված հսկայական արձանները, որոնք վերաբերում են Ամենհոթեփ Երրորդ փարավոնի ժամանակներին, մոտավորապես մ․թ․ա․ 1400 թվականին։ Հսկայական արձանների տեղադրման նախնական նպատակը եղել է պահպանել պահպանել Ամենհոթեփ Երրորդ փարավոնի դամբարանը, քանի որ Ամենհոթեփին պաշտում էին թե նրա կառավարման օրոք, թե մահից հետո։ 

  • Տեղադրված է

    187 մետր բարձրությամբ Կահիրեի աշխատակը գտնվում է Զամալեկ թաղամասում, որտեղ այն վեր է խոյանում դեպի երկինք և տպավորիչ տեսարան ստեղծում։ Այս գեղեցիկ գրանիտե աշտարակը հիշեցնում է լոտուս, այն նույն բույսը, որից հին եգիպտացիները պատրաստում էին պապիրուս։ 

  • Տեղադրված է

    Հին Կահիրեի արևմտյան թաղամասում է գտնվում հնագույն միջնաբերդը, որը կառուցվել է 12-րդ դարում ՝ խաչակիրների արշավանքներից պաշտպանվելու համար։ Գրեթե 7 դարերի ընթացքում այս հրաշալի շրջանն իբրև տուն է ծառայել Եգիպտոսը ղեկավարողների համար, այդ թվում Այուբիդների, մամլուքների, Օսմանյան կայսրության և անգամ Նապոլեոն Բոնապարտի ուժերի համար։ 

  • Տեղադրված է

    Բադրի թանգարանը, որը գտնվում է անապատի Ֆարաֆրայի շրջանում, նվիրված է եգիպտացի արվեստագետ Բադեր Աբդել Մոգնիի արվեստին և ստեղծագործություններին:

  • Տեղադրված է

    Ալ-Ազհար  զբոսայգին մի գեղեցիկ օազիս է, որը գտնվում է Կահիրեի կենտրոնում։ Այս կանաչ տարածքը լի է զբոսնելու համար նախատեսված տարբեր գեղեցիկ արահետներով և այգիներով։ Առավել հայտնի է այն պատճառով,  քանի որ ամեն կողմից մոտ է Եգիպտոսի մի շարք հայտնի տեսարժան վայրերին, ինչպիսիք են Դարբ Ալ Ահմարի մզկիթները, հին Ֆաթիմիդ քաղաքը, Մեռյալների քաղաքը  և Այուբիդ Ցիտադելը:

  • Տեղադրված է

    Եգիպտոսի ամենահայտնի և տպավորիչ տեսարժան վայրերից մեկը՝ Աբու Սիմբելի տաճարներն են, որոնք իրենցից ներկայացնում են եգիպտական մի քանի փարավոնների հսկայական քարե քանդակներ։

  • Տեղադրված է

    Թագուհիների հովիտը (the Valley of the Queens)Թագավորների հովտի նման գտնվում է  անապատային հովտում։ Այստեղ են գտնվում մոտավորապես 90 հայտնի գերեզմաններ, որոնք պատկանում են Նոր Թագավորության թագուհիներին, արքայադուստրերին, ինչպես նաեւ բարձր սոցիալական կամ քաղաքական դիրք ունեցող պաշտոնյաների:

  • Տեղադրված է

     Թագավորների հովիտը (The Valley of the Kings)  վիթխարի նեկրոպոլիս է` կտրված անապատի ապառաժների ամենախորքից, կառուցվել է ծառայելու նոր թագավորության եգիպտական փարավոնների դամբարանների համար: Գրեթե 500 տարի՝ մ․թ․ա 1150 և 1070թ –ների միջև, այս  վայրը օգտագործվել  է որպես եգիպտական հայտնի ղեկավարների, ինչպիսիք են Հաթշեփսութը, Ռամզեսը, Թութանհամոնը և այլ թանգարաններ, վերջին հանգրվան։

  • Տեղադրված է

    Կոմ Օմբոյի տաճարը յուրահատուկ է, քանի որ այն  նվիրված է միանգամից երկու աստվածությունների՝ բազեի գլխով աստված Հորուսին և կոկորդիլոսի աստված Սոբեկին։ Տաճարի կառուցվածքը սիմետրիկ է՝ երկու մուտքով և երկու հիմնական ապաստարաններով։

  • Տեղադրված է

    Սիվա Օազիսը գտնվում է Եգիպտոսի արևմտյան հատվածում՝ խորը անապատում, եգիպտական ավազե ծովի և Քաթարա խորշի մեջտեղում՝ Լիբիայի սահմանից միայն 30մղոն հեռավորությամբ։

  • Տեղադրված է

    Այս հնագույն մեռյալների հանգրվանը տեղակայված է Մեմֆիսում և եղել է Եգիպտոսի երբեմնի մայրաքաղաքը, որտեղ թաղված են եգիպտացի պալատականներ, արքայական ընտանիքի անդամներ և այլք մ․թ․ա․ 3000-ական թվականներին։

  • Տեղադրված է

    Նեղոսը սկիզբ է առնում Աֆրիկայի կենտրոնում գտնվող Վիկտորիա լճից և թափվում է Միջերկրական ծովը։ Գետի երկարությունը 6671 կմ է։ Նեղոսի բերրի հովիտը (վերին Եգիպտոսում հովտի լայնությունը 19 կմ-ից ավելի չէ) երկու կողմից էլ սահմանակից է անապատին։

  • Տեղադրված է

    Եգիպտական մումիֆիկացիան հուղարկավորման գործընթացի կարևոր մաս է եղել՝ մարմնից հեռացնել բոլոր օրգանները, հետո ամբողջ մարմինը ծածկել հատուկ կտորներով։ Այս գործողությունները կատարվել են դյուրացնելու համար այն ուղին, որ տանում է դեպի հանդերձյալ աշխարհ։ 

  • Տեղադրված է

     Յուրաքանչյուր ոք, ով ծանոթ է Մովսեսի մասին հրեական-քրիստոնեական պատմություններին կամ Չարլտոն Հեսթոնի աշխատությանը, կճանաչի Սինայի լեռը, որպես այն վայրը, որտեղ Մովսեսն առաջին անգամ ստացավ Տասը պատվիրանները։ Այն Մերձավոր Արևելքի չորս սուրբ լեռներից մեկն է, ըստ Աստվածաշնչի։ Այն զբոսաշրջիկների և ուխտավորների համար հայտնի վայր է:

  • Տեղադրված է

    Մոնտազայի պալատը, որն այսօր տեղակայված է Ալեքսանդրիայից ոչ հեռու, եղել է երբեմնի Էլ Սալամլեկ պալատը, որտեղ ապրել են Եգիպտոսի թագավորները, մինչև Եգիպտոսի վերջին միապետը` Ֆառուկ թագավորը, որը ստիպված էր հրաժարվել գահից 1950 –ական թվականներին։

  • Տեղադրված է

    Լուքսորի կենտրոնում գտնվող այս տաճարը՝ իր հսկայական արձաններով, բարձր քարե պատերով և հաստ սյուներով, այցելուների համար տպավորիչ տեսարան է ստեղծում: Լուքսորի տաճարը կառուցվել է մոտավորապես Մ․թ․ա 150 0թվականին, որտեղ ամեն տարի նշվում էր Opet ամենամյա փառատոնը:

  • Տեղադրված է

    Լուքսորի թանգարանը, որը գտնվում է Նեղոսի ափին, հնագիտական թանգարան է, որում  հիմնականում ցուցադրված են  հնագույն Թեբեի նմուշները:

  • Տեղադրված է

    Եգիպտոսում կան առևտրի հրապարակներ կամ շուկաներ, Խան ալ-Խալիլին  ամենամեծերից մեկն է Կահիրեում: 10-րդ  դարի դամբարանի տեղում գտնվող Խան ալ-Խալիլին ամուր կապված է պատմությանն ու և ի սկզբանե դարձել է թուրքական առևտրականների վայր 16-րդ դարում։

  • Տեղադրված է

    Գայեր-Անդերսոնի թանգարանը գտնվում է Կահիրեում, Իբն Թուլունի մզկիթի կողքին: Թանգարանը, որը ժամանակին տուն է եղել, այցելուների աչքին այլ է թվում, քանի որ այստեղ ամեն ինչ՝ սկսած ցուցանմուշներից ,պատերից և առաստաղներից պատմության մի մաս են կազմում։

  • Տեղադրված է

    Ղպտիները եգիպտացի քրիստոնյաներ  են, իսկ Ղպտի (Կոպտիկ) Կահիրեն Կահիրեի հին և պատմական շրջաններից է, որտեղ նրանք ապրել և երկրպագել են։ Նրանց մշակույթը և պատմությունը նշված են Ղպտիական թանգարանում , որը կառուցվել է 1908թ-ին, ունի Ղպտիական արվեստի գործերի ամենամեծ հավաքածուն աշխարհում։

  • Տեղադրված է

    Եթե դուք փնտրում էք ռոմանտիկ կամ խենթ գիշեր Եգիպտոսում, փորձեք ընթրել զբոսանավով շրջագայելիս՝ զգալով Կարմիր Ծովի հմայքը։ Շարմի նավահանգստից մեկնարկող բարձրակարգ ընթրիքով կրուիզները դարձել են հանրահայտ վերջին տարիների ընդացքում։

  • Տեղադրված է

    Եգիպտոսը դեռևս հին ժամանակներից եղել է բուժիչ վայր՝ իր արևոտ և չոր կլիմայի շնորհիվ։ Անապատը իդեալական վայր է հետևյալ պրոցեդուրաների համար, ինչպիսիք են  ավազե լոգանքը և բուժիչ կաթիլներ տաք աղբյուրի մեջ։

  • Տեղադրված է

    Պապիրուսի պատրաստման գործարանային խանութները մեծ տարածում ունեն ամբողջ Եգիպտոսում։  Դուք կարող եք նման խանութներ գտնել ոչ միայն մայրաքաղաք Կահիրեում և Եգիպտոսի այլ մեծ քաղաքներում, ինչպես օրինակ Լուքսորում, Ալեքսանդրիայում, այլև հայտնի հանգստավայրերում, ինչպիսին են, օրինակ, Շարմ Էլ Շեյխն ու Հուրգադան։ Մի հապաղեք այցելել նման գործարանային խանութներ, որովհետև դրանք կարևոր են եգիպտական մշակույթը ճանաչելու համար։ 

  • Տեղադրված է

    Եգիպտական թանգարանը գտնվում է մայրաքաղաք Կահիրեում։ Կահիրեում է նաև երկրի հիմնական, ամենամեծ միջազգային օդանավակայանը, ինչը նշանակում է, որ Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկներից շատերի ճամփորդական երթուղին սկսվում կամ ավարտվում է Կահիրեում, այնպես որ այստեղ նրանք ունենում են գոնե մի քանի օր Կահիրեի և շրջակայքի հայտնի, պատմական վայրեր այցելելու համար։ 

  • Տեղադրված է

    Հուրգադայի կենտրոնի հետ համեմատած՝ Աբու Տիգ Մարինան Էլ Գունայի դասական առևտրի կենտրոն է, որտեղ տեղակայված են նաև բազմաթիվ նավակներ և առագաստանավեր, ինչպես նաև փոքրիկ բուտիկային բազմաթիվ խանութներ։

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10