• Տեղադրված է

    Եկեք Կարմիր ծովի ափին գտնվող չքնաղ Մակադի Բեյ՝ վայելելու ծովի լազուրն ու գեղեցիկ անապատի տեսարանը։ Բնական գեղատեսիլ ծովածոցում գտնվող շքեղ հանգստավայրը՝ Մակադին, առաջարկում է խաղաղություն և հանգիստ, ինչը չեք հանդիպի եգիպտական ոչ մի քաղաքում։ 

  • Տեղադրված է

    Կահիրեն (արաբ․՝ القاهرة‎‎, al-Qāhira - «հաղթական») Եգիպտոսի Հանրապետության մայրաքաղաքն է և Աֆրիկայի խոշորագույն բնակավայրը։ Եգիպտացիները հաճախակի կոչում են այն Մասր։

  • Տեղադրված է

    Ասուան քաղաքում կան քիմիական, տեքստիլ, կաշվի-կոշիկի արդյունաբերության ձեռնարկություններ, շրջակայքում՝ երկաթի և շինարարական քարի (սիենիտի) արդյունահանություն։ Ասուանի մոտ Սովետական Միության օգնությամբ, կառուցվել է Ասուանի բարձրադիր ամբարտակի ջրաէներգետիկական կոմպլեքսը։ Զբոսաշրջության կենտրոն է, մուսուլմանական ուխտատեղի։ 

  • Տեղադրված է

    Սահլ Հաշեշը (արաբերեն سهل حشيش, անգլերեն Sahl Hasheesh, ռուսական կանաչ հովիտ) Եգիպտոսի Կարմիր ծովի ափին գտնվող համաշխարհային կարգի հանգստավայր է: Տեղակայված է Հուրգադայի միջազգային օդանավակայանից 18 կմ հեռավորության վրա գտնվող Բուր-Սաֆագայի ուղղությամբ, 12 կմ հեռավորության վրա:

  • Տեղադրված է

    Լուքսոր (արաբ․՝ الأقصر‎‎), քաղաք Եգիպտոսի Քենա նահանգում, Նեղոսի աջ ափին։ Մոտ 30 հզ. բն.: Կլիմայաբուժական առողջավայր է, զբոսաշրջիկության կենտրոն։ Հիմնադրվել է Թեբե (Եգիպտոսի մայրաքաղաքը 21-11-րդ դդ. մ.թ.ա.) քաղաքի տեղում։ Լուքսորի արևմտյան ծայրամասում է (հին Թեբեի մի մասը) Ամոն-Ռա, Մուտ և Հոնսու աստվածների տաճարը։ 

  • Տեղադրված է

    Սոմա Բեյը Կարմիր ծովի ափին տեղակայված բացառիկ հանգստավայր է, որը գտնվում է Հուրգադայի միջազգային օդանավակայանից 45կմ հեռավորության վրա։ Ամբողջ տարվա ընթացքում շողացող արևն ու հաճելի ջերմաստիճանը 10քառ․ կմ տարածք ունեցող Սոմա Բեյը դարձրել են զարգացած ենթակառուցվածքներով հանգստավայր։ Այստեղ կանցկացնեք Ձեր երազանքի հանգիստը։ 

  • Տեղադրված է

    2001 թ.-ին` միջազգային օդանավակայանի բացումից հետո,Մարսա Ալամը դառնում է Կարմիր ծովի ափին գտնվող խոշորագույն հանգստավայրերից մեկը: 

  • Տեղադրված է

    Դահաբը Եգիպտական քաղաք է, որը գտնվում է  Շարմ Էլ Շեյխի հյուսիսից 85կմ հեռավորության վրա՝ Աքաբայի ծովածոցում  և Թաբայից 175կմ դեպի հարավ՝  Սինայի հարավային հատվածին մոտ։ Սա մի վայր է, որին շատերը սիրահարվել են և ժամանակ առ ժամանակ կրկին վերադարձել։ Դահաբը ժամանակին մեկուսացված ծովափնյա քաղաք էր՝ բնակեցված միայն տեղացի Բեդուիններով։ Ընդամենը 30 տարի առաջ Դահաբը ուներ 30 ընտանիքից պակաս բնակիչներ։ Ամռան ընթացքում բեդուինները գալիս էին այստեղ՝ ձկնորսությամբ զբաղվելու և արմավներ հավաքելու համար։ Մինչև այսօր բեդուինների համար Դահաբից բերված հաճելի նվերներ են չորացրած ձուկն ու արմավները։  Այսօր Դահաբը դարձել է արկածախնդիր զբոսաշրջիկների համար սիրելի հանգստավայր։ 

  • Տեղադրված է

    Սաուդյան Արաբիայից դեպի Աքաբայի ծովածոց բարձրացող լեռների անծայրածիր տեսարանը, Սինայի լեռների ոգեշնչող պատկերները, անծայրածիր թվացող սպիտակ ավազե անապատը, առանձնացված ծովախորշը, բյուրեղանման պարզ ջուրը․․․  Որտեղ վայելել այս տեսարանները․․․ Բարի գալուստ Նուվեյբա՝ Սինայի խոշորագույն օազիս, որտեղ նուրբ ավազե լողափները լի են Բեդուինական լողափի տուրիստական ճամբարներով։ 

  • Տեղադրված է

    Հանրահայտ քաղաք, որը հիմնադրել է Եգիպտոսում Ալեքսանդր Մակեդոնացին մոտավորապես ն. Ք. 333 թ: Հին Ալեքսանդրիան եղել է երբեմնի գիտության ու ուսումնառության կենտրոն: Այն մրցակցում էր Հռոմի հետ իր ընդարձակությամբ: Քաղաքի վաղեմի հոյակերտության մասին կարելի է դատել փողոցների, սյունաշարերի և օբելիսկների ավերակների մնացորդներով: Ալեքսանդրի մահվան ժամանակից այն դարձավ Եգիպտոսի մայրաքաղաքը և 292 տարի մնաց Պտղոմյանների նստավայրը, որոնք զարդարեցին քաղաքը շքեղ շինություններով:

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10