1․ Շաբաթական քանի՞ անգամ և ո՞ր օրերին են Air Cairo ավիաընկերության թռիչքները դեպի Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա։

Մինչև հունիսի 1-ը Երևանից Air Cairo ավիաընկերության թռիչքները դեպի Շարմ Էլ Շեյխ կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի, հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ շաբաթական 3 անգամ։ Իսկ Հուրգադայի թռիչքները կմեկնարկեն հունիսի 12-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 20-ը․ կիրականացվի շաբաթական 3 թռիչք դեպի Հուրգադա։ 

 

2․ Ո՞ր ժամին է Air Cairo ավիաընկերության Երևան-Շարմ Էլ Շեյխ թռիչքը, և ո՞ր ժամին է հետադարձ թռիչքը՝ Շարմ Էլ Շեյխ-Երևան։

Թռիչք Երևանից առավոտյան 09։00 (EVN)- վայրէջք Շարմ Էլ Շեյխում 10:15 (SSH),

Թռիչք Շարմ Էլ Շեյխից գիշերը 02:30 (SSH)- վայրէջք Երևանում 08:00 (EVN)․ ժամերը նշված են տեղական ժամանակով։

 

3․ Ուղևորի անձնագրի և ելքի կնիքի վավերականության ժամկետը։

Ուղևորի անձնագիրն ու ելքի կնիքը պիտի ունենան առնվազն 6 ամսվա վավերականություն՝ մեկնման օրից հաշվարկված։

 

4․ Թռիչքից քանի՞ ժամ առաջ պետք է լինել օդանավակայանում՝ հաշվառման՝ check in-ի համար։ 

Ուղևորների հաշվառումը՝ check in-ը սկսվում է թռիչքից 3 ժամ առաջ և ավարտվում է թռիչքից 1 ժամ առաջ։

 

5․ Ի՞նչ է լինում, եթե ուղևորը ուշանում է հաշվառումից։

Եթե ուղևորն ուշացել է հաշվառումից, ապա ավիատոմսերի և հյուրանոցի ամբողջ գումարը վերադարձի ենթակա չեն։

 

6․ Արդյոք հնարավո՞ր է ավիատոմսի փոփոխություն կատարել, օրինակ՝ փոխել թռիչքի օրը կամ տառասխալը։

Այո, կարելի է, թռիչքից 48 ժամ առաջ՝ համապատասխան տուգանքի կիրառումով, քանի որ Air Cairo ավիաընկերության թռիչքները կանոնավոր են։

 

7․ Քանի՞ կիլոգրամ ուղեբեռ է հասանելի ավիատոմսի հետ։

Ավիատոմսի արժեքի մեջ ներառված է 23 կգ ուղեբեռ և 7 կգ ձեռքի ուղեբեռ։

 

8․ Արդյոք կարելի՞ է լրացուցիչ ուղեբեռ տեղափոխել։

Այո, կարելի է, 1 կտոր լրացուցիչ ուղեբեռի արժեքն է 45EUR համարժեք ՀՀ դրամ։

 

9․ Որո՞նք են համարվում առաջին նստատեղեր։

Առաջին նստատեղեր են համարվում ինքնաթիռի առաջին 4 շարքերի նստատեղերը։

 

10․ Ինչպե՞ս կարելի է ամրագրել առաջին նստատեղերը։

Առաջին նստատեղերը վճարովի են․ 1 նստատեղի արժեքն է 20EUR համարժեք ՀՀ դրամ։ Վճարումը կարող եք կատարել օդանավակայանում՝ հաշվառման ընթացքում, ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի գրասենյակներում կամ համապատասխան տուրիստական ընկերության գրասենյակում։

 

12․ Երբ է հյուրանոցում check in-ը՝ հաշվառումը։

Հյուրանոցում check in-ը 14։00-ին է, վաղաժամ հաշվառման` early check in-ի համար անհրաժեշտ է լրացուցիչ վճարել։

 

12․ Երբ է հյուրանոցում check out-ը՝ ելքը։

Հյուրանոցում check out-ը 12։00-ին է, late chack out-ի համար անհրաժեշտ է լրացուցիչ վճարել։

 

13․ Ինչպե՞ս տեղեկանալ ընկերության առաջարկների և նորությունների մասին։

Տուրիստական ընկերությունները կարող են նորություններ ստանալ մեր ընկերության ամենօրյա պաշտոնական հաղորդագրություններից կամ պաշտոնական կայքից, ֆեյսբուքյան ANRIVA B2B offers խմբից, Air Cairo viber խմբից  իսկ զբոսաշրջիկները մեր նորություններին, հատուկ առաջարկներին և զեղչերին կարող են ծանոթանալ մեր կայքում, ֆեյսբուքյան էջում և մեր նորություններին բաժանորդագրվելով։