ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ավիատոմսերի, հյուրանոցային ծառայությունների և զբոսաշրջային փաթեթների ամրագրման և դուրս գրման

Պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացությունները.

Պրինցիպալ կազմակերպություններ- ուղևորափոխադրման և դրանց հետ առնչվող, հյուրանոցային կեցության և դրանց հետ առնչվող ծառայություններ մատուցող կազմակերպություններ

Ընկերություն- «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» ՍՊԸ, որը գործակալական կամ ենթագործակալական հիմունքներով պրինցիպալ կազմակերպությունների անունից և նրանց հաշվին իրացնում է ուղևորափոխադրման և դրանց հետ առնչվող,  հյուրանոցային կեցության և դրանց հետ առնչվող ծառայություններ

Ամրագրում- Ընկերությանը պատկանող https://egypt.anrivatour.am/ էլեկտրոնային կայքում (այսուհետ նաև՝ կայք) նշված հրահանգներին համապատասխան կատարված հաջորդական քայլերի արդյունքում ավիատոմսի և (կամ) հյուրանոցային ծառայության և (կամ) զբոսաշրջային փաթեթի պատվիրում

Պատվիրատու- ամրագրում կատարող անձ

Ավիատոմս- օդային ուղևորափոխադրման նպատակով փոխադրողի կողմից ուղևորներին տրվող անհատական կամ կոլեկտիվ փաստաթուղթ

Մեծահասակ ուղևոր-թռիչքի օրվա դրությամբ տասներկու տարին լրացած անձ

Երեխա ուղևոր-թռիչքի օրվա դրությամբ երկու տարին լրացած և տասներկու տարին չլրացած անձ

Նորածին ուղևոր-թռիչքի օրվա դրությամբ երկու տարին չլրացած անձ

Հյուրանոցային ծառայություն- գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման և կեցության հետ կապված այլ ծառայություններ

Զբոսաշրջային փաթեթ- զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ` կապված տրանսպորտային (և դրա հետ առնչվող), հյուրանոցային (և դրա հետ առնչվող) ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների հետ չկապված և զբոսաշրջային արդյունքի էական մաս կազմող ծառայություններ: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տևողությունը գերազանցում է 24 ժամը կամ ներառում է առնվազն մեկ գիշերակաց:  

Ավիատոմսերի, հյուրանոցային կեցության և զբոսաշրջային փաթեթների ամրագրումների վճարման, փոփոխության և չեղարկման պայմաններ

Ամրագրման վճարում

Ավիատոմսի (ավիատոմսերի) ամրագրումների փոփոխությունների և չեղարկումների պայմանները

Նշված տուգանքները կիրառվում են մեծահասակ և երեխա դասերի ուղևորների համար ամրագրված ավիատոմսերի չեղարկման և (կամ) փոփոխության դեպքում։ Նորածին դասի ուղևորի համար ամրագրված ավիատոմսի չեղարկման և (կամ) փոփոխության դեպքում տուգանք չի կիրառվում։

ՍՈՒՅՆ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԱՎԻԱՏՈՄՍԻ (ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ) ԱՄՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ՀԻՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ։

Հյուրանոցի ամրագրումների չեղարկման պայմանները

ՍՈՒՅՆ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ՀԻՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ։

Զբոսաշրջային փաթեթի ամրագրումների չեղարկման պայմանները

Եթե թռիչքի օրվան մնացել է 31 օր կամ 31 օրից ավել ժամանակահատված, ապա փաթեթի չեղարկման դեպքում տուգանքները կիրառվում են մեծահասակ և երեխա դասերի ուղևորների համար ամրագրված ավիատոմսերի չեղարկման համար: Փաթեթում ներառված նորածին դասի ուղևորի համար ամրագրված ավիատոմսի չեղարկման դեպքում տուգանք չի կիրառվում։

ՍՈՒՅՆ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ՀԻՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ։

Փոփոխությունների և չեղարկումների իրականացման կարգը

Փոփոխությունների և չեղարկումների դեպքում պատվիրատուն պարտավոր է համապատասխան բովանդակությամբ նամակ ուղարկել Ընկերության՝ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեին [email protected].

Սույն կետում նշված էլեկտրոնային փոստի հասցեով Ընկերությանը հասցեագրված նամակները համարվում են ստացված նամակի ուղարկման օրվա դրությամբ, եթե նամակը (նամակները) մուտք են գործել Ընկերության տեղեկատվական համակարգ (էլեկտրոնային փոստ) մինչև տվյալ օրվա ժամը 18։00 (տասնութ) րոպեն։

Ամրագրումների փոփոխությունների և չեղարկումների վերաբերյալ նամակը ժամը 18։00-ից հետո Ընկերության տեղեկատվական համակարգ (էլեկտրոնային փոստ) մուտքագրվելու դեպքում նամակը (նամակները) համարվում են Ընկերության կողմից ստացված նամակն ուղարկելու օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ ժամը 10։00 րոպեին։

Շաբաթ և (կամ) կիրակի օրերի ընթացքում Ընկերությանը հասցեագրված նամակները համարվում են ստացված նամակի ուղարկման օրվա դրությամբ, եթե նամակը (նամակները) մուտք են գործել Ընկերության տեղեկատվական համակարգ (էլեկտրոնային փոստ) մինչև տվյալ օրվա ժամը 16։00 (տասնվեց) րոպեն։

Ամրագրումների և փոփոխությունների վերաբերյալ նամակները, որոնք հասցեագրվել են Ընկերությանը շաբաթ օրը՝ ժամը 16։00 (տասնվեց) րոպեից հետո, ապա այդ նամակները համարվում են ստացված կիրակի օրը՝ ժամը 11։00 (տասնմեկ) րոպեին։

Ամրագրումների և փոփոխությունների վերաբերյալ նամակները, որոնք հասցեագրվել են Ընկերությանը կիրակի օրը՝ ժամը 16։00 (տասնվեց) րոպեից հետո, ապա այդ նամակները համարվում են ստացված հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը 10։00 (տասը) րոպեին։

Պատվիրատուն պարտավոր է իր էլեկտրոնային փոստի հաշվից արտատպել կամ որևէ էլեկտրոնային կրիչով պահպանել ամրագրումների փոփոխությունների և (կամ) չեղարկումների վերաբերյալ ուղարկված նամակներն այնպես, որ բավարար չափով ընթեռնելի լինեն ուղարկված նամակի բովանդակությունը, նամակը ստացողի հասցեն և նամակի ուղարկման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը։

Պատվիրատուն կրում է այն բոլոր բացասական հետևանքների ռիսկը, որոնք կապված են ամրագրումների փոփոխությունների և (կամ) չեղարկումների վերաբերյալ նամակները սույն կետում նշված էլեկտրոնային փոստի հասցեով չուղարկելու հետ, թեկուզև դրանք ուղարկված են Ընկերությանը պատկանող մեկ այլ էլեկտրոնային փոստի հասցեով։

Անձնագրի վավերականությանը ներկայացվող պահանջներ

Թռիչքի օրվա դրությամբ անձնագիրը և ելքի թույլտվությունը պետք է վավերական լինեն նվազագույնը 6 (վեց) ամիս։

Սույն կետով սահմանված անձնագրի և ելքի թույլտվության վավերականության պահանջներին չհամապատասխանելու բացասական հետևանքների համար ամբողջ պատասխանավությունը կրում է Պատվիրատուն։

Ծառայությունները ստացողի (ստացողների) անձնական տվյալների մշակումը

Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունը ամրագրումների կատարման ընթացքում իր կողմից տրամադրված անձնական տվյալները (ներառյալ ազգանունը, անունը, հայրանունը, բնակության (հաշվառման) հասցեն, բնակարանի և բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրի կամ անձը հաստատող ցանկացած այլ փաստաթղթի համարը, տրման ամսաթվի, տրամադրող մարմնի և վավերականության ժամկետի մասին տեղեկությունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, սեռը)  պայմանագրով սահմանված նպատակների իրականացման համար Ընկերության կողմից մշակելու և ծառայությունները մատուցողներին (Պրինցիպալ կազմակերպություններին) կամ նրանց կողմից լիազորված անձանց փոխանցելու նպատակով:

Պատվիրատուն հավաստիացնում է, որ անձնական տվյալները մշակելու ընթացքում օգտագործվում են գաղտնագրման միջոցներ` անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգերի պաշտպանվածությունը պատահական կորստից, տեղեկատվական համակարգեր անօրինական մուտք գործելուց, անձնական տվյալների անօրինական օգտագործումից, ձայնագրումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից և այլ միջամտությունից ապահովելու համար:

Կողմերի պատասխանատվությունը

Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ընկերությունն ազատվում է ինտերնետ կապի, հաղորդակցության միջոցների խափանման հետևանքով առաջացած բացասական հետևանքների համար պատասխանատվությունից:

Այլ պայմաններ

Սույն պայմանագրի կապակցությամբ առաջացած բողոքները կարող են քննվել, ինչպես նաև Պատվիրատուի և Ընկերության միջև ծագած վեճերը կարող են լուծվել արտադատական կարգով՝ հաշտարարության միջոցով՝ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ՀՀ Արդարադատության նախարարության կողմից վարվող արտոնագրված հաշտարարների ռեեստրում ընդգրկված հաշտարարների ցանկից ընտրված հաշտարարի միջոցով։

Հաշտարարի կատարած ծախսերը կողմերի միջև բաշխվում են հավասարաչափ։

Սույն պայմանագրի շրջանակներում Պատվիրատուի և Ընկերության միջև ծագած վեճերը հաշտարարության միջոցով չլուծվելու դեպքում ենթակա են լուծման դատական կարգով՝ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։

Պատվիրատուն հավաստիացնում է, որ սույն պայմանագրով սահմանված դրույթներին համապատասխան գործարք կնքելու համար օժտված է բավարար լիազորությամբ և քաղաքացիական գործունակությամբ:

Կողմերը, ինչպես նաև վեճը լուծող մարմինները սույն պայմանագրի դրույթները մեկնաբանելիս` պետք է ելնեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է սույն պայմանագրի մյուս պայմանների և ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:

Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։