Միացյալ Թագավորության քաղաքացիների համար
Տեղադրված է 10/08/2018
Եգիպտոս ճամփորդելիս բրիտանական անձնագիր ունեցողներին անհրաժեշտ է մուտքի արտոնագիր՝ վիզա։ Դուք կարող եք էլեկտրոնային վիզա ստանալ Visa2Egypt –ից։ Էլեկտրոնային վիզաների տրամադրման ծրագրով ստացված վիզաները վավերական են առավելագույնը 3 ամիս։ Հնարավոր է նաև վիզա ստանալ օդանավակայանում՝ երկիր ժամանելիս։ Օդանավակայանում վիզայի համար կարող եք վճարել ֆունտ սթեռլինգով, դոլարով կամ եվրոյով։ Վիզայի արժեքը 25$ է։ Ժամանելիս օդնավակայանում ստացած վիզան վավերական է առավելագույնը 30 օր։
Դուք կարող եք նաև վիզան ստանալ մինչև Եգիպտոս ճամփորդելը՝ դիմելով Եգիպտոսի համապատասխան հյուպատոսություն։ Եթե Դուք Եգիպտոս եք մեկնում սովորելու կամ աշխատելու նպատակով, նախընտրելի է վիզա ստանալ մինչև մեկնելը։
Բրիտանիայի քաղաքացինեը, որոնք ճամփորդում են դեպի Շարմ Էլ Շեյխ, Դահաբ, Նուվեյբա կամ Տաբա, մինչև 15 օր կեցության դեպքում մուտքի թույլտվություն ստանում են անվճար։ Եթե Դուք այս հանգստավայրերից մեկնելու եք այլ վայրեր կամ մնալու եք 14 օրից ավելի, ապա անհրաժեշտ է վիզա։
Եթե Դուք արդեն գտնվում եք Հարավային Սինայում, Ձեր ծրագրերը փոխվել են, և Դուք որոշել եք այլ վայրեր մեկնել, կարող եք վիզա ստանալ Շարմ Էլ Շեյխի օդանավակայանում։ Վիզայի ժամկետը երկարաձգելու համար դիմումը պիտի լրացվի Եգիպտոսի անձնագրերի և ներգաղթի գրասենյակներում։ Ուշադիր եղեք, որովհետև Եգիպտոսից հեռանալիս Դուք կարող եք խնդիրներ ունենալ, եթե խախտած լինեք վիզայի ժամկետները։ Օրինակ, Ձեզ թույլ չեն տա հեռանալ Եգիպտոսից՝ առանց վճարելու վիզայի արժեքը, եթե Դուք Եգիպտոսում 14 օրից ավելի մնացած լինեք։
Եգիպտոս ճամփորդելիս Ձեր անձնագիրը պիտի վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ Եգիպտոս մուտք գործելու պահից։